Ռուս խաղաղապահների համար «Սպուտնիկ-V » պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է բերվել Արցախ

Ռուս խաղաղապահների համար «Սպուտնիկ-V » պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է բերվել Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ նախօրեին հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել  Լեռնային Ղարաբաղ:

«Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31 — ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth