Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով

Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:

Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13-ին տեղեկացրել էր, որ հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը  (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար,   հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-36 ժամով պետք է ընդհատեր ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի  գազամատակարարումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth