Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ռազմական բժիշկները կորոնավիրուսի դեմ պատվաստել են շուրջ 100 ռուս զինծառայողի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Մեկ օրվա ընթացքում Մարտունիի և Մարտակերտի շրջանների երեք դիտորդական կետերում պատվաստվել է շուրջ 100 զինծառայող»,- ասված է հայտարարությունում:

Հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth