Գոռավան գյուղում տուն է այրվել

Գոռավան գյուղում տուն է այրվել

Հունվարի 16-ին, ժամը 05:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցի տներից մեկում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։03-ին, մարել՝ 08։05-ին։ Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 80 քմ), առաջին ննջասենյակը (մոտ 35 քմ) գույքով, երկրորդ ննջասենյակի դուռը, պատուհանը և միջանցքի առաստաղը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth