Գյումրիում այրվել է «Opel Astra J»-ի շարժիչի հետնամասը

Գյումրիում այրվել է «Opel Astra J»-ի շարժիչի հետնամասը

Հունվարի 16-ին, ժամը 09։05-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։19-ին, մարել՝ 09։26-ին։ Այրվել է «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հետնամասը և ցուցիչների վահանակը՝ մասամբ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth