Հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում

Հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին news.am-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել: Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն վաղը  շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում և Որոտանում (Կուբատլու):

«Աշխատելու են երկուական  խմբեր աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասել է Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth