ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունվարի 11-18-ը ժամանակահատվածում ստացել է 90 զանգ, որից 7-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 7-ից 4-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 78-ը՝ ռազմական դրության, մեկը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու, չոըսը՝ ինքնասպանության փորձի վերաբերյալ:

«Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։ Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth