ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունվարի 19-ին, ժամը 10:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանա­պարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Շ․ Թ․-ն (ծնված 1998 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են օգնություն: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth