Հենրիխ Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային»

Հենրիխ Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային»

Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում մրցեց «Սպեցիայի» հետ, պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ ահա լրացուցիչ խաղակեսերում հյուրերն երկու գոլ խփեցին: Մինչ այդ երկրորդ դեղինից հետո խաղադաշտից հեռացվել էր տանտերերի պաշտպան Մանչինին: Կարմիր քարտ ստացավ նաև «Ռոմայի» դարպասապահ Լոպեսը՝ մրցակցին հարվածելու համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth