ՃԿԱԿ-ն ամփոփել է 2020 թվականը

ՃԿԱԿ-ն ամփոփել է 2020 թվականը

Մեկ տարվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը շուրջ 856 հազար զանգ է սպասարկել: ՃԿԱԿ-ն այսօր ամփոփել է 2020 թվականի գործունեությունը: Նիստը վարել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՃԿԱԿ-ի պետ Արսեն Մկրտչյանի հաշվետվության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում օպերատիվ խումբը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով ազգաբնակչության շրջանում վարքագծի կանոնների քարոզչության իրականացմանն ուղղված միջոցառումներին: 911 ահազանգման կենտրոնում և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում համակարգվել և ամփոփվել է COVID-19 և սուր-շնչառական հիվանդությունների վերաբերյալ ստացված 17 հազար զանգ: Ռազմական դրության ժամանակ իրականացվել է շուրջօրյա ուժեղացված ծառայություն, գործի է դրվել ՃԿԱԿ պատրաստականության բերման պլանը:

Արսեն Մկրտչյանը զեկուցել է, որ օպերատիվ հերթափոխը տեղեկատվության ստացման և փոխանցման առումով մշտական կապի մեջ է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ՃԿԿ ՕՀ-ի հետ: Միջազգային գործունեության շրջանակներում, համաձայն ընդունված կանոնակարգերի, տարվա ընթացքում տեղեկատվության փոխանցման և իրազեկման գործընթաց է իրականացվել ՌԴ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ՕՀ-ի, Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ-ի, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալության օպերատիվ կառավարման կենտրոնի ՕՀ-ի, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հերթապահի հետ:

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը բարձր է գնահատել ՃԿԱԿ-ի գործունեությունը, շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքի համար, բայց միևնույն ժամանակ մատնանշել է առկա թերությունները, ներկայացրել այս տարվա ծրագրերը: ՓԾ տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր ծառայող ամեն օր պետք է ավելացնի իր մասնագիտական գիտելիքները, կատարելագործի կարողությունները, հմտանա՝ նպաստելով ոլորտի զարգացմանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth