Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան

Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան

Հունվարի 24-ին, ժամը 01։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։50-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Խ․)։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth