Հայկավան թաղամասում և «Գետափ» տեղամասում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Հայկավան թաղամասում և «Գետափ» տեղամասում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և «Գետափ» տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: 2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն հավանական սպառնալիքներից դարձնելով ավելի անվտանգ: Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth