Հրդեհի պատճառով մասնակի վնասվել է հյուրասենյակի հատակը, ինչպես նաև գույքը

Հրդեհի պատճառով մասնակի վնասվել է հյուրասենյակի հատակը, ինչպես նաև գույքը

ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է հրդեհի մասին հերթական ահազանգը, հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայության լրատվական բաժնից:

Մ.Մաշտոց 4 հասցեի բազմաբնակարան շենքի տներից մեկում հրդեհը բռնկվել է էլեկտրական տաքացուցիչ համակարգի կարճ միացումից։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և ձեռքի միջոցներով մարել կրակը։
Հրդեհի պատճառով մասնակի վնասվել է հյուրասենյակի հատակը, ինչպես նաև գույքը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth