Զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանում

Զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանում

Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում:

«Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ահազանգման կենտրոն՝ ☎ 911,101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth