1 օրում 14 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 14 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Հունվարի 24-ին, ժամը 22.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 07.50-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 01.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 07.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 24-ին, ժամը 23.30-ին, Երևանի Խուդյակովի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հայանիստ-Էջմիածին ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 20.47-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա Քեմրի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 25-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Իջեւանի Արցախյան փողոցում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 20-ամյա վարորդը, երեք ուղևորները և «ՈՒԱԶ-ի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth