Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

Հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, որոնք նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 017 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth