ԱՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը (ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների)՝

«Շահառուի /անհետ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին/ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը /սոցիալական քարտ/ կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  047 95 02 35 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth