Ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք-զինամթերք պահելու երկու դեպք է բացահայտվել:

«Հունվարի 21-ին, գիշերային շրջայցի ժամանակ, Սևան քաղաքի Սարգիս Սևանցու փողոցում քրեական հետախույզները նկատել էին գլխարկ-դիմակով կասկածելի տղամարդու։ Նա ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից նետել էր «Մակարով» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 6 փամփուշտով, ու փորձել էր փախչել: Ոստիկանները բռնել էին։ 28-ամյա տղամարդը, որ Դիլիջանի բնակիչ էր, ատրճանակով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին։ Հաջորդ օրը քրեական հետախույզները Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով։ Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth