Հաստատվել է 196 նոր դեպք և 4 (+2) մահ. ընդհանուր 168496 դեպք,

Հաստատվել է 196 նոր դեպք և 4 (+2) մահ. ընդհանուր 168496 դեպք,

Փետրվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168496 դեպք, որոնցից 160405-ն` առողջացած, 3130-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 671038 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 236 առողջացած և  մահվան 4 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 786 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth