Արոնյանը դուրս մնաց Opera Euro Rapid առցանց մրցաշարից

Արոնյանը դուրս մնաց Opera Euro Rapid առցանց մրցաշարից

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարից:

Մրցաշարի քառորդ եզրափակչի մրցումային երկրորդ օրը նույնպես Արոնյանը մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղացված 4 պարտիաների ընդհանուր հաշվով գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ և քանի որ նախօրեին Արոնյանը զիջել էր 1,5-2,5 հաշվով նա դուրս մնաց հետագա պայքարից:

Կիսաեզրափակիչ են դուրս եկել Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուսելի Սոն և Թեյմուր Ռաջաբովը:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth