Գյումրու «Հայասան» չեմպիոն, «Գյումրին»՝ բրոնզե մեդալակիր

Գյումրու «Հայասան» չեմպիոն, «Գյումրին»՝ բրոնզե մեդալակիր

Գյումրին ներկայացնող «Հայասա» թիմը, եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտ-աղջիկներ-1» թիմի նկատմամբ, դարձավ կանանց ֆուտզալի բաց առաջնության 15 տ. բարձր խմբի հաղթող:

Հաղթող թիմի կազմում «դուբլի» հեղինակ դարձավ թիմի ավագ, կանանց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Աննա Դալլաքյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Եզրափակչից առաջ՝ երրորդ տեղի համար խաղում, «Գյումրին» առավելության էր հասել «Մարտունիի» նկատմամբ:

«Մարտունի» թիմի ֆուտբոլիստուհի Արմենուհի Դավթյանը՝ խփած 22 գոլով դարձավ մրցաշարի ռմբարկու։ Եզրափակիչ հանդիպման ավարտից հետո կայացավ մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: 

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth