Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ փետրվարի 4-10-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցել է 14 երկրաշարժ։

Փետրվարի 5-ին

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք՝ 6-7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզում` 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու եւ Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-5 բալ ուժգնությամբ, Երեւան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 2 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 6-ին

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 5 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 5 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Շորժա գյուղից 2 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 7-ին

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Տաշիր քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 8-ին

· Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

· Փետրվարի 7-ին Թուրքիայի Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 8-ին Իրանի Խոյ քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 9 երկրաշարժ: Փետրվարի 7-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Դիգոս քաղաքից 21 կմ արեւմուտք: Նույն օրը Պապուա Նոր Գվինեայի Մադանգ քաղաքից 201 կմ դեպի հյուսիս գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.5 մագնիտուդ: Փետրվարի 10-ին Խաղաղ

օվկիանոսի հարավում` Նոր Կալեդոնիայի տարածքում, տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին նախորդել եւ հետևել են 5 եւ ավելի մագնիտուդով 44 երկրաշարժ, որից 6-ը ունեցել են 6.0, 6.2, 6.1, 6.1, 6.2 եւ 6.5 մագնիտուդ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth