Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Փետրվարի 11-ին, ժամը 15։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1996 թ․) շարժիչի հատվածում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։45-ին, մարել՝ 16։03-ին։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth