ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 5 գերիներին

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 5 գերիներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Փետրվարի 9-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի: Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք էր կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ նույն օրը Հայաստանից Ադրբեջան է վերադարձել 1 գերի:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth