Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 425,8 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 425,8 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ռուս խաղաղապահներն ականզերծել են 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ և 17 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 11 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1358,3 հա տարածք, 425,8 կմ ճանապարհ, 1292 շինություն այդ թվում 29 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24279 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth