Միքայել Միքայելյանն ութերորդ տեղն է գրավել

Միքայել Միքայելյանն ութերորդ տեղն է գրավել

Աշոցքցի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 36։17.10 արդյունքով  ութերորդ տեղն է գրավել Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

30 երկրների 71 պատվիրակներ իրենց ունակությունները դրսևորեցին 15կմ ազատ ոճում: Հայ դահուկորդին հաջողվեց առաջ անցնել մարզաձևում մեծ ավանդույթներ ունեցող բազմաթիվ երկրների ներկայացուցիչներից:

Մրցավարտից հետո Միքայելն  իր անձնական մարզիչ հոր՝ Արթուր Միքայելյանի հետ շարունակում է պարապել նույն քաղաքի մարզիկների հետ: Մեկ շաբաթ հետո ընտանեկան երկյակը կմեկնի Գերմանիա և կմասնակցեն փետրվարի 25 –ին մեկնարկող աշխարհի մեծահասակների առաջնությանը: Նախատեսված է, որ նա հանդես կգա 30 կմ. սքիաթլոն մրցաձևում / 15 կմ. դասական ոճ  + 15կմ. չմշկային ՝ կարճ դահուկներ /: Դրան կհաջորդի Միքայելի մասնակցությունը 15կմ. ազատ դահուկաոճում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth