Ֆերդինանդ Կարապետյանն Իսրայելում կմասնակցի միջազգային մրցաշարի

Ֆերդինանդ Կարապետյանն Իսրայելում կմասնակցի միջազգային մրցաշարի

Օլիմպավանում փետրվարի 8-20-ը Հայաստանի ձյուդոյի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այս գիշեր հավաքին մասնակցող մարզիկների թիվը մեկով պակասել է: Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)  գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ մեկնել է Իսրայել: Այնտեղ նրանք պետք է թեստավորվեն և բացասական պատասխան ստանալուց հետո երեք օր անց Ֆերդինանդը մրցելույթ կունենա «Մեծ սաղավարտ» անվանումով  թելավիվյան միջազգային վարկանիշային մրցաշարում, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth