Հաստատվել է 136 նոր դեպք և 3 մահ. ընդհանուր 169391 դեպք

Հաստատվել է 136 նոր դեպք և 3 մահ. ընդհանուր 169391 դեպք

Փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 243 առողջացած և 3 մահվան դեպք:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth