Մրցաշարն ապրիլի փոխարեն կկայանա հունիսին
Հունիսին նշանակված Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի համաշխարհային ընտրական մրցաշարը կորոնավիրուսի պատճառով հավանաբար կչեղարկվի: Փոխարենը օլիմպիական ուղեգիր կշնորհեն դասակարգման աղյուսակում բարձր գործակիցներ ունեցող մարզիկներին:
Պատճառը դեռևս անցյալ տարի Լոնդոնում անավարտ մնացած եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ հետաձգումն է, որը ապրիլի փոխարեն կանցկացվի հունիսին:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti