Հրդեհ Արարատ քաղաքում

Հրդեհ Արարատ քաղաքում

Փետրվարի 15-ին, ժամը 15։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի պոչամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth