Փոխվել է աշխարհի գավաթի խաղարկության փուլի անցկացման ժամկետը
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին: Խոսքը վերաբերում է Քաթարի Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի անցկացման ժամկետին։ Այն առանձնանում էր նրանով, որ մրցանակներից բացի խաղարկվելու էին նաև օլիմպիական ուղեգրեր: Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նոր ժամկետի մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ:
Փոփոխության կապակցությամբ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցի ժամանակ հաստատել է փաստը: Դոհան որպես մրցավայր և ամենամյա միջազգային ավանդական մրցաշարի կազմակերպիչ երկիր հարմար վայր է, մանավանդ, որ մեր տղաները ավանդաբար հաջողության են հասնում այդ մրցումներում: Խնդիր է նաև նախապես ձեռք բերած ինքնաթիռի տոմսերի վերադարձի հարցը:
Գլխավոր մարզիչը թևաթափ չի լինում և պարապմունքները կշարունակվեն: Ավելին, բոլոր առաջատարները կմասնակցեն փետրվարի 23 -ին Երևանում սկսվող Հայաստանի առաջնությանը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti