Հունվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հունվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

2020 թվականի դեկտեմբերից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունները սկսեցին համայնքների բնակիչների ներգրավմամբ ուսումավարժություններ եւ գործնական պարապմունքներ անցկացնել:

Հունվարին վարժանքներ են կազմակերպվել բոլոր մարզերում: Մասնավորաբար. Երեւանի թիվ 60, 124, 145, 170, 171, 195, 196, 198, դպրոցներում, թիվ 125 մանկապարտեզում, մի շարք պոլիկլինիկաներում, վարչական շրջանների աշխատակազմերում անցկացվել են «Տարհանման կազմակերպումը հրդեհի դեպքում», «Անձնակազմի եւ աշակերտների տարհանման կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում», «Աշխատակիցների եւ աշակերտների տարհանումը գազի արտահոսքի դեպքում» եւ այլ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Նույն թեմայով վարժանքներ են կազմակերպվել Արմավիրի Երվանդաշատ, Նոր Արտագերս, Ջրաշեն, Շիրակի մարզի Նոր Կյանք, Փանիկ եւ այլ մարզերի այլ համայնքներում: Վայոց ձորի Զառիթափ, Եղեգնաձոր, Արենի եւ այլ համայնքներում անցկացվել են «Վարչական շենքի անձնակազմի գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում աշակերտների եւ ուսուցչական կազմի պատսպարումը» թեմայով վարժանքներ:

Տավուշի մարզի Բերդ համայնքում անցկացվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքերի կազմակերպումը» թեմայով վարժանք, իսկ այլ համայնքներում՝ «Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր», «Առաջին օգնության ցուցաբերումը» թեմաներով դասընթացներ: Լոռու մարզի Լեջան, Մեծ Պարնի եւ այլ համայնքներում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական պարապմունքներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth