48 թեստավորումների արդյունքում նոր դեպք չի գրանցվել

48 թեստավորումների արդյունքում նոր դեպք չի գրանցվել

Արցախում փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, առայսօր  ընդհանուր առմամբ, կատարվել է 20 հազար 285 թեստավորում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով  պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելման համար  Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth