Արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա

Արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա

Փետրվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Կոտայքի մարզի Առինջ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 63 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth