Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Այս պահին «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունները ձնամաքրման, միաժամանակ աղցանման աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր միջշրջանային ճանապարհահատվածներում:

Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։ ԱԻ ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth