Հաստատվել է 104 նոր դեպք և 3 (+2) մահ. ընդհանուր 170506 դեպք

Հաստատվել է 104 նոր դեպք և 3 (+2) մահ. ընդհանուր 170506 դեպք

Փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 803 է:

wp-apeth