Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով

Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth