Գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցել են հայ երեք մարզուհի
Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշար: Ավելի քան 20 երկրների պատվիրակների թվում էին նաև Հայաստանի երեք մարզուհիներ:
Մեծահասակների բազմամարտում Սիլվա Սարգսյանը գոհացնող արդյունք ցույց տվեց: Նա 23 մասնակիցների պայքարում ճանաչվեց 17 -րդը:
Կրտսերների ստուգատեսում մեր Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը նույնպես դժգոհելու տեղիք չտվին, քանզի 15 գեղանիների մրցավեճում զբաղեցրին համապատասխանաբար 9-րդ և 11-րդ հորիզոնականները:
Մրցաշարը ներկայացուցչական էր և հարթակի վրա իրենց վարպետությունը դրսևորեցին նաև մարզաձևի մի շարք հեղինակություններ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti