Երևանից Արցախ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի 50 տոննա շինանյութով բեռնված շարասյունը

Երևանից Արցախ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի 50 տոննա շինանյութով բեռնված շարասյունը

Ռուսաստանի ԱԻՆ-ի մարդասիրական օգնությամբ ևս մեկ ավտոշարասյուն այսօր առավոտյան Երևանից մեկնել է Արցախ։

«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառնական խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ», – մեկնումից առաջ լրագրողներին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:

Նրա խոսքով, մարդասիրական շարասյունը բաղկացած է վեց բեռնատարից և ուղեկցող երկու մեքենայից:  Երևանից կանցնի Եղեգնաձոր՝ Գորիս քաղաքում գիշերակացով: Բեռն Արցախ կհասնի փետրվարի 24-ին:

Գորելովը նշել է, որ ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննա բեռներ արդեն հասցվել են Արցախ:

«Առաջին հերթին կվերականգնվեն բնակելի շենքերը, քանի որ վերադարձած շատ փախստականներ կան, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտները», – ասել է նա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth