Այրվել է «Audi A6» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան

Այրվել է «Audi A6» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան

Փետրվարի 22-ին, ժամը 17:40-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Վաղարշապատ փողոցում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։03-ին, մարել՝ 18։17-ին։ Այրվել է «Audi A6» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth