Բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ ու նռնակ է եղել

Բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ ու նռնակ է եղել

Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ է ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվել է փետրվարի 16-ին: Բաժնի թույլտվության ավագ տեսուչը կեսօրին մոտ այցելել է որսորդմիության անդամ, 69-ամյա տղամարդուն, ստուգման ենթարկել զենքի պահպանման մետաղյա պահարանը և հայտնաբերել անօրինական պահվող փողը կարճեցված մեկփողանի որսորդական հրացան ու սվին-դանակ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Արցախյան առաջին պատերազմի տարիներին: Որսորդմիության անդամը պարտավոր էր իմանալ հրազենի հետ կապված ամեն օրենք ու կարգ: Հաստատ գիտեր նաև, որ նման արարքի համար օրենքը նախատեսում է իրավական հետևանքներ, ինչից խուսափելու համար պարզ ու տրամաբանական մեկ քայլ կա` զենք-զինամթերքը կամավոր հանձնել: Հենց այդպիսի տրամաբանական վերաբերմունք է ակնկալում ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերք ունեցող մեր բոլոր քաղաքացիներից»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ ու նռնակ կար․ տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 20-ին ՔՈ գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 55-ամյա մի տղամարդ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք-զինամթերք։ ՔՈԳՎ ծառայողները տղամարդուն նույն օրը հայտնաբերեցին Նուբարաշենի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բերման ենթարկվածի խոսքով՝ հայտնաբերվածը բերել էր Արցախից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 55-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti
wp-apeth