Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 1440 շինություն այդ թվում 30 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 870 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում։ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն ականազերծման ծրագրի շրջանակներում պայթեցման գործողություններ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, դրա հետ մեկտեղ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում։ Տեղեկատու հեռախոս՝ 911:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth