Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը (Ուղիղ)

Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը (Ուղիղ)

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը:

Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ Զինված ուժերին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth