Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական բաժնից:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուս խաղաղապահներն ապահովել են 30 հոգանոց հայ ուխտավորների անվտանգությունը, որոնք նախօրեին Ստեփանակերտ քաղաքից այցելել են Ամարասի վանք։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti