Արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա

Արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա

Մարտի 3-ից 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth