Չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք

Չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակելի նաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Մեծ Շեն, Ճանկաթաղ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Նշվում է նաև, որ «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth