4 օրում 61 ՃՏՊ. 4 մարդ զոհվել է, 102-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

4 օրում 61 ՃՏՊ. 4 մարդ զոհվել է, 102-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 61 պատահար. 4 մարդ զոհվել է, 102-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մարտի 5-ին, ժամը 20.10-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 21-ամյա վարորդը, 24-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 43-ամյա վարորդն ու 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 21.30-ին, Երևանի Հանրապետության փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 24-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 10.15-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 4-ին, ժամը 03.05-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 14.00-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 23.50-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 20.45-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 6-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 01.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 22.30-ին, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում իրար են բախվել «Մոսկվիչ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մոսկվիչի» 62-ամյա ուղևորը, «ԲՄՎի» 23-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 14.15-ին, էջմիածին քաղաքի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 29-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 20.30-ի սահմաններում, դեռևս չպարզված վայրում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2170» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երեք ուղևորները և «ՎԱԶ-2170»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գառնի-Հացավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 76-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Պարոնյան փողոցում «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 195-րդ կմ-ին «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես-E 320»-ի 34-ամյա վարորդը և «Շկոդա Օկտավիայի» 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 23.55-ին հիվանդանոցից հաղորդվել է, որ բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 22.30-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 41-ամյա ուղևորը մարտի 7-ին, ժամը 00.25-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 27-ին Երևանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-210740» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. մարտի 7-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 20.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Կիա», «Մերսեդես», կայանված «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սվաճյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 22.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Մինի Կուպեր», «Դաեվո» և կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Դաեվոյի» երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 23.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Մյասնիկյան ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 45-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Ֆոլքսվագեն Վենտոյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ռ. Եսայան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21102-119» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի հողամասում. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրին կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում իրար են բախվել տրակտոր և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենա. «ՎԱԶ-21144»-ի 35-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 17.35-ին, Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «Կիա Սորենտո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 01.30-ին, Երևանի Աշտարակի խճուղու Վահագնի թաղամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 23.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. մարտի 8-ին «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 70-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 301-րդ կմ-ին՝ Լանջառ գյուղի հատվածում, «Սկանյա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 02.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 77-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես MLի» վարորդը, ուղևորը և «ԲՄՎի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ԳԱԶ- 53» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մուրանո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 7-ամյա ուղևորին շտապօգնության խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների. «Օպել Աստրայի» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth