Հատուցում է ստացել զոհված ևս 121 զինծառայողի ընտանիք

Հատուցում է ստացել զոհված ևս 121 զինծառայողի ընտանիք

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է մարտի 9-ի դրությամբ շահառուների թվի հաշվետվությունը։ Ներկայացնում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տարածած հաղորդագրությունը.

«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։

Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով, ընդհանուր հատուցումների թիվը 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի հետևանքով: Ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»,- տեղեկացնում են հիմնադրամից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth