Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ հիմնականում չկան

Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ հիմնականում չկան

ԱՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ հիմնականում չկան: Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել:

Շինարարական մի քանի կազմակերպություններ միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարել են ձյան մաքրման, աղի և ավազի ցանման աշխատանքներ:

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում այս պահին աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղ-տեղ դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth