Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է

Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է

Մարտի 8-ին, ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 հասցեում գտնվող երկու տներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին, մարվել՝ 14։46-ին։ Այրվել են երկու տների տանիքների (մոտ 50 քմ և 30 քմ) փայտյա կառուցատարրերը և գույքը՝ մասամբ. տուժածներ չկան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth